«ԲՀԿ-ն հարգանքով է վերաբերվում մեր գործընկեր Տիգրան ՈՒրիխանյանի կայացրած որոշմանը, ինչպես հարգանքով մոտեցել ենք մեր մնացյալ գործընկերների որոշումներին: Յուրաքանչյուր գործիչ ինքն է ընտրում այն ճանապարհը, որով նպատակահարմար է գտնում շարունակել իր գործունեությունը:
Մենք հաջողություն ենք մաղթում Տիգրանին իր նոր նախաձեռնություններում, և մենք ևս որևէ խնդիր չէնք տեսնում ընդհանուր տեսակետների շուրջ մեր համագործակցության հարցում»՝ Ֆեյսբուքի իր էջում գրել է ԲՀԿ-ի նոր խոսնակ Վահան Բաբայանը: